Տեր Աստված, Ամենակարող Արարիչ եւ Մարդասեր, օգնության հասիր աշխարհին ու մարդկությանը, ավելի լույս տուր մարդկանց մտքերին եւ խաղաղություն՝ նրանց հոգիներին...
Խաղաղություն մեր և կյանք, որ առաքվեցիր Հայր Աստծուց, Միածին Որդի Աստծո, տուր մեզ Քո խաղաղությունը, որ շնորհեցիր Քո առաքյալներին` փչելով նրանց մեջ Քո կենդանացուցիչ և ամենազոր Սուրբ Հոգին...
Բարձրացնում եմ դեպի Քեզ իմ աչքերը և իմ ամբողջ սրտով կանչում Քեզ, Տե՛ր Քրիստոս, Միածին Որդի Աստծո, որ Քո մարդասիրությունից հաղթվելով` կամովին խոնարհվեցիր անճառ փառքիցդ և առար ծառայի կերպարանք...
Շնորհակալություն Քեզ, ո՛վ Աստված,
որ Քո տեսանելի լույսով ուրախացրիր մեզ ու բոլոր արարածներիդ, իսկ Քո պատվիրանների հոգևոր լույսով լուսավորեցիր Քեզ հավատացողներին...
Նախորդ գրառումներում մի քանի անգամ նշել եմ, որ լրիվ համամիտ եմ այն քաղաքագիտական մոտեցումներին, որոնք նոր աշխարհակարգի ձևավորումը կապում են ԱՄՆ-ի նախագահ Թրամփի շրջադարձային քաղաքականության հետ: Արդյունքում՝ «Հավաքական Արևմուտք» հասկացությունը մնում է անցյալում: Փոխարենը՝ Վաշինգտոնի նոր հանրապետական վարչակազմը Ռուսաստանն ու Չինաստանը դիտարկում է որպես աշխարհը ազդեցության և շահերի գոտիների բաժանելու իր գործընկերներ...